Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի արևելյան շրջաններից մեկում անհայտ անձինք կրակել են ավտոմեքենայի վրա, որտեղ երկու ամերիկացիներ են եղել: Նրանցից մեկը մահացել է, մյուսը` վիրավորվել, հաղորդում է CBS News-ը:
Հանցագործության դրդապատճառները պարզաբանվում են:
ԱՄՆ քաղաքացիների վրա հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ նրանք ավտոլցակայան են մտել: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել չարագործներից մեկին:
Իրավապահները դեռևս չեն հայտնել` արդյոք տեղի ունեցածը կարելի է որպես ահաբեկչություն որակավորել:











































