Եգիպտոսի իշխանությունները սահմանափակում են դրել արտարժույթի ելքի և մուտքի վրա, որը գերազանցում է 10 հազար ԱՄՆ դոլարը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման հրաման արձակել է երկրի նախագահ Մուհամմադ Մուրսին:
Հրամանի տեքստի համաձայն` արտարժույթի ելքն ու մուտքը ֆիզիկական անձանց համար թույլատրելի է 10 հազար ԱՄՆ դոլարի շրջանակներում կամ դրան հավասարազոր այլ արտարժույթով:
Ավելի վաղ «փարավոնների երկիրը» թույլատրում էր երկիր բերել անսահմանափակ քանակությամբ արտարժույթ, սակայն թույլատրվում էր դուրս բերել միայն 5000 դոլարին համարժեք գումար:
Նշվում է, որ նոր օրենքը հավանաբար ընդունվել է՝ կանխելու համար կապիտալի արտահոսքը, որը երկրի իշխանությունները չեն կարողանում վերահսկել:








































