Բուենոս Այրեսում մարաթոնի կազմակերպիչները արգենտինացի վազորդ Մարիանո Մաստրոմարինոյին խուլիգան են կարծել` պահանջելով, որ լքի մայրուղին: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Կիրակնօրյա մրցարշավի ժամանակ հասնելով 37-րդ ցուցանիշին՝ Մաստրոմարինոն շրջանցել է քենիացի առաջատարին, և կազմակերպիչները կարծել են, որ մրցույթ կողմնակից մարդ է ներթափանցել:
«Նրանք կարծում էին` ես ինչ-որ օրինախախտ եմ: Եվ ինձ ասացին, որ հեռանամ ճանապարհից, քանի որ այստեղ մրցարշավ է ընթանում»,- ասել է թեթևատլետը:
Կազմակերպիչները շատ արագ հասկացել են իրենց սխալը, իսկ Մաստրոմարինոն դարձել է վազքի հաղթող` ցույց տալով 2 ժամ 15 րոպե 28 վայրկյան ժամանակ:











































