Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի ընդունած «Նավթի և գազի մասին» նոր օրենքի համաձայն, Թուրքիայում գազի արդյունահանմամբ զբաղվող ընկերություններին թույլատրվել է իրենց արդյունահանած գազն իրացնել երկրի ներքին շուկայում:
Այս օրենքն ուժի մեջ է մտնելու 2013 թվականի հունվարից: Ընդ որում, այդ ընկերություններին չի թույլատրվել գազով ապահովել բնակելի շենքերին: Բացի այդ, սահմանափակվելու է բնակելի շինությունների աբոնենտների կողմից գազի օգտագործումը:
Դրանով իսկ, յուրաքանչյուր աբոնենտ կարող է տարեկան օգտագործել 300,000 խորանարդ մետրից ոչ ավելի գազ: 2011 թվականին Թուրքիայում գազի տարեկան արդյունահանումը կազմել է 674 միլիոն խորանարդ մետր:











































