Goal.com ֆուտբոլային կայքը կազմել է «Եվրո-2012»-ի ընտրական փուլի լավագույն 10 խաղացողների ցանկը, որում տեղ է գտել նաև Հայաստանի հավաքականի հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանը: Նշենք, որ նա անցկացրած 5 հանդիպումներում դարձել է 3 գոլի հեղինակ:
Goal.com-ն իր ընթերցողներին ներկայացրել է հետևյալ 10 ֆուտբոլիստներին, որոնցից նրանք պետք է ընտրեն լավագույնին:
1. Կլաս-Յան Հունտելար (Հոլանդիա)
2. Ֆիլիպ Մեքսես (Ֆրանսիա)
3. Միրոսլավ Քլոզե (Գերմանիա)
4. Անդրես Ինյեստա (Իսպանիա)
5. Միրկո Վուչինիչ (Մոնտենեգրո)
6. Անտոնիո Կասանո (Իտալիա)
7. Վասիլիս Թորոսիդիս (Հունաստան)
8. Ջո Հարտ (Անգլիա)
9. Բրեդ Հանգելանդ (Նորվեգիա)
10. Յուրա Մովսիսյան (Հայաստան)









































