ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի և Բրիտանիայի գիտնականները ուսումնասիրել են ճանճերի և պաթոգեն հիվանդություններ կրողների համատեղ անվտանգ կյանքի գենետիկ ֆոնը: Գիտնականներին հետաքրքրել են միջատի գեները, որոնք կարող են օգտակար լինել պաթոգեն պայմաններում մարդու հարմարվելուն: Իրենց ուսումնասիրության արդյունքները հեղինակները հրապարակել են Genome Biology ամսագրում:
Սենյակային ճանճը մարդու և կենդանիների ավելի քան հարյուր հիվանդություններ է փոխանցում, այդ թվում նաև որովայնային տիֆ, տուբերկուլյոզ և գելմինտոզներ, սակայն ինքը՝ միջատը, դրանցով չի վարակվում: Ամեն տարի Musca ճանճը մանկական կուրության մինչև վեց միլիոն դեպքի պատճառ է դառնում:
Գիտնականները կարծում են, որ սենյակային ճանճի գեների ուսումնասիրությունը կարող է օգնել հասկանալու, թե ինչպես այդ միջատը չի վարակվում մարդու համար պաթոգեն հիվանդություններով: Այնուհետև բիոտեխնիկայի օգնությամբ, ինչպես ենթադրում են մասնագետները, հնարավոր կդառնա դեղորայք ստեղծել, որը մարդուն կօգնի ավելի հեշտ դիմակայել որովայնային տիֆին, տուբերկուլյոզին և նույնիսկ մարդու օրգանիզմը դրանց նկատմամբ դիմացկուն դարձնել:












































