Ստենֆորդի համալսարանի գիտնականները մշակել են խելացի լիթիումա-իոնային մարտկոցներ, որոնք ժամանակին նախազգուշացնում են հնարավոր տաքացման ու այրման մասին՝ հայտնում է vesti.ru-ն:
Վերջին տարիներին մարդիկ սկսել են կասկածել լիթիումա-իոնային մարտկոցների անվտանգությանը՝ մի շարք դեպքերից հետո:
Այսպես. 2013-ին «Հիթրոու» օդանավակայանում այրվել էին Boeing 787 Dreamliner-ի մարտկոցները, նաև՝ Tesla Model S ամտոմեքենաներում:
Նոր տեխնոլոգիան իրականում նախատեսված է շարքային լիթիումա-իոնային մարտկոցներում օգտագործման համար, որոնք ներկայում կիրառվում են միլիարդավոր բջջայիններում, նոթբուքերում ու այլ էլեկտրական սարքերում, ինչպես նաև մեքենաներում ու ինքնաթիռներում:











































