Հնդկաստանում ուժեղ ցրտերի հետևանքով ամենաքիչը 25 մարդ է զոհվել, հիմնականում՝ տարեցներ և անտուններ: Ինչպես հաղորդում է BBC-ին, մահացությունների մեծ մասը գրանցվել է հյուսիսային նահանգներում ՝ Ուտար Պրադեշ, Ռաջաստան, Փենջաբ և Հարյան:
Դելի քաղաքում ջերմաստիճանը նվազել է մինչև -7 աստիճան: Կտրուկ ցրտելու հետևանքով խիտ մառախուղ է առաջացել, որը խախտել է օդանավակայանի գրաֆիկը:
Ինչպես հաղորդում են օդերևութաբանները՝ ցածր ջերմաստիճանը Հնդկաստանում կպահպանվի մի քանի օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ 2011 թ. դեկտեմբերին կտրուկ ցրտերը հանգեցրել էին 93 մարդու մահվան:








































