10-ամյա բրիտանուհին մահացած հորը տված խոստումը կատարելու նպատակով ընտանեկան սրճարան է բացել և Սուրբ Ծնունդի առիթով կերակրել անտուն թափառականներին:
Անգլիայի հյուսիսային Յորքշիր կոմսության Դյուսբերի քաղաքում բացված սրճարանում Գրեյսի Մաքնալթին մայրիկի և երեք զարմիկների օգնությամբ կերակուր է մատուցել 50 անտուն մարդու: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աղջկա հայրը՝ Քրեյգը, նման պլաններ ուներ, սակայն օգոստոսին շինարարության ժամանակ ցած էր ընկել ու մահացել: Աղջիկը ուզում է հոր ցանկությունն իրականացնել և «հպարտացնել նրան»:
Սա Գրեսիի առաջին Ամանորն է առանց հայրիկի: Հայրը բարեգործ էր: Ամեն տարի նա սնունդ էր բաժանում անտուններին, սակայն այս տարի ցանկանում էր ընտանեկան սրճարան բացել:







































