Անցած շաբաթվա վերջին համացանցում հայտնվեցին Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ. 5 բանակների ճակատամարտ» եռագրության վերջին մասի նոր ազդագրերը, հայտնում է spletnik.ru-ն:
Twitter-ում «Հոբիթի» պաշտոնական օգտահաշվի տերերը քվեարկություն էին անցկացրել երկրպագուների շրջանում, որի արդյունքով ժամանակային դադարով հրապարակել էին սագայի ամենահայտնի հերոսների կինոազդագրերը:
Նոր ազդագրերում պատկերված են Քեյթ Բլանշետը, Էվանջելին Լիլլին, Մարտին Ֆրիմենը, Օռլանդո Բլումը, Իեն ՄակՔելլենը, Լի Փեյսն ու Ռիչարդ Արմիթիջը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2014թ. դեկտեմբերին:

















































