ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանի և Վրաստանի սահմանային գոտում` Լարսում վատ եղանակի պատճառով փակվել է դեպի Հայաստան ճանապարհը, Հայաստանի քաղաքացիները արգելափակման մեջ են։
Նախատեսված է, որ կեսօրին մոտ ճանապարհը բացելու նպատակով համապատասխան քայլեր կձեռնարկվեն։
Ռուսաստանի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնից և Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների վարչությունից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը երեկ երեկոյան տեղեկացրել են, որ տվյալ տարածքում արգելափակման մեջ հայտնված քաղաքացիների համար ստեղծվել է ճամբար, որտեղ առկա են տաք սննդի և հանգստի ժամանակավոր կետեր, քաղաքացիներն ապահովված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ պայմաններով:






































