Սինգապուրում շինարարության ծավալները երրորդ եռամսյակում նվազել են 2.7 տոկոսով՝ անցած տարվա համեմատ: Դա ամենախոշոր անկումն է 2010 թվականից: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Շինարարական ծավալների անկում գրանցվել էր դեռևս 2-րդ եռամսյակում՝ 2.4 տոկոսով: Փորձագետներին անհանգստացնում է այն, որ միտումը շարունակվում է: Ճգնաժամային շրջանում՝ 2010 թվականի երրորդ եռամսյակում, գրանցվել էր 4.6 տոկոսի անկում:
Իր երկնաքերներով հայտնի Սինգապուրի շինարարական ոլորտին բաժին է ընկնում երկրի ՀՆԱ 4.4 տոկոսը:










































