Լեհաստանի Գդանսկ քաղաքի կենդանաբանական այգում այցելուների աչքի առջև արուն հարձակվել է երեք էգ առուծներից ամենաերիտասարդի վրա ու խեղդել նրան:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի ցերեկը: Արուն հարձակվել է երիտասարդ էգի վրա, բռնել վզից ու պատառոտել՝ ասել է այգու տնօրեն Միխալ Տարգովսկին՝ փոխանցում է լեհական Trojmiasto թերթը:
Այգու աշխատակիցները փորձել են առանձնացնել գիշատիչներին, սակայն դա նրանց չի հաջողվել նույնիսկ սառը ջուր լցնելուց հետո: Արուն նրան բաց է թողել 10 րոպե անց: Մյուս երկու էգերը պառկած նայել են՝ առանց միջամտելու:
Ներկայումս արուին առանձնացրել են: Առաջիկայում կվճռվի, թե ինչպիսի քայլեր կարելի է ձեռնարկել, որպեսզի նման իրավիճակներն ապագայում չկրկնվեն:












































