Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Եկող տարվանից մեզ զարգացում է պետք. Սերգո Կարապետյան

Երկրի ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը նախորդ տարիների համեմատ կտրուկ ավելացել է՝ 2011թ.-ին 20% էր, իսկ 2012թ.-ին հավանաբար կկազմի 21%: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարար Սերգո Կարապետյանը հատուկ շնորհակալություն հայտնեց գյուղոլորտի աշխատողներին՝ հավելելով, որ ոլորտի աճին նպաստեցին նաև պետական ծրագրերը՝ վարկավորման սուբսիդավորումը, որը շարունակվելու է հաջորդ տարի, դիզվառելիքի և ազոտական պարարտանյութերի` մատչելի գներով տրամադրումը, սերմնաբուծության զարգացումը, մյուս տարի կավելանա նաև կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացումը:

Այս տարի 16.9 հազար հա-ով ավելացել են ցանքատարածությունները և կազմել 303.6 հազար հա: 2012-ին, ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալների, գրանցվել է գրեթե բոլոր մշակաբույսերի համախառն արտադրանքի աճ: 2012-ի դեկտեմբերի 25-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է ընդհանուր առմամբ 31.0 հազար տոննա պտուղ, խաղող, բանջարաբոստանային մշակաբույսեր և կարտոֆիլ, որը 87.0%-ով գերազանցում է 2011 թվականի մակարդակը:

Ս. Կարապետյանը գերակա խնդիր համարեց կոոպերատիվների ստեղծման խթանումը` հայտնելով, որ արդեն ստեղծվել են 65 կոոպերատիվներ:

Նախարարը հայտնեց, որ մթերված գյուղարտադրանքի դիմաց արտադրողներին վճարվել է գումարի 99.1%-ը. ընդհանուր արժեքը 26.8 մլրդ դրամ է: Մնացած գումարը` 0.9%-ը, կվճարվի մինչև դեկտեմբերի վերջը: Վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 59.2 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Ավելի քան 40 ընկերություններ իրականացրել են խաղողի մթերում: Ընդհանուր առմամբ մթերվել է 156.6 հազար տոննա խաղող, որը 21.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալը: Խաղողի մթերումների միջին գինը 1 կգ-ի համար կազմել է 142.1 դրամ` նախորդ տարվա 131.9 դրամի դիմաց:

«Եկող տարի մեզ սպասվում է լարված աշխատանք: Եթե այս մեկ-երկու տարին կարելի է անվանել կայունացման տարի, ապա եկող տարվանից մեզ զարգացում է պետք»,- ասաց Ս. Կարապետյանը՝ բնակչությանը մաղթելով երջանկություն, խաղաղություն, առատ սեղաններով տարի և նպատակների իրականացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում