Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Երկիրը փոխելու համար պարտադիր չէ աշխատել պետության համար. Ռուբեն Վարդանյան

Երկիրը փոխելու համար պարտադիր չէ աշխատել պետական համակարգում: Ռուսական Дождь հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել գործարար, բարեգործ Ռուբեն Վարդանյանը:

«Ոչ ճիշտ մի այնպիսի դրվածք կա, որ աշխատելով պետության համար՝ դու օգնում ես փոխել երկիրը, իսկ երբ որ պետության համար չես աշխատում, ուրեմն զբաղվում ես սեփական գործերով: Իմ ամբողջ կյանքը ես կարծել եմ և կարծում եմ, որ ես արել եմ այնպիսի բաներ, որոնք փոխել են նաև երկիրը, և դրա համար պարտադիր չէ աշխատել պետական համակարգում: Երբ մենք Ռուսաստանում առաջին բորսան էինք բացում, երբ ստեղծում էինք ֆոնդային շուկան, երբ մենք ստեղծում էինք շատ ու շատ ինստիտուտներ, որոնք պետք էին Ռուսաստանին, երբ ներդրումներ էինք գրավում… դրանք միայն գումար աշխատելու համար չէին»,- ասում է գործարարը:

Նա կարծում է, որ ինքը չի կարող աշխատել պետական մարմիններում, քանի որ իր բնույթն այդպիսի չէ և ինքն իրեն չի տեսնում որպես պետական պաշտոնյա:

«Միշտ չէ, որ հաջողված ձեռնարկատերը կարող է լավ պաշտոնյա լինել,- ասում է Վարդանյանը՝ մեկնաբանելով, որ դրանք պահանջում են աշխատանքային միանգամայն տարբեր հմտություններ:- Ես ինձ վատ պաշտոնյա եմ տեսնում… անգամ ամենահաճելի կաբինետում և միասնական թիմում աշխատելու դեպքում… Ես ձեռնարկատեր եմ, ես վիզիոներ եմ, ես մարդ եմ, ով նոր բան է ստեղծում, իսկ լավ իմաստով ճիշտ բյուրոկրատը չպետք է վիզիոներ լինի…Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը և շատ եմ սիրում այն, ինչ անում եմ, և կարծում եմ, որ ես շատ ակտիվորեն փորձում եմ օգնել ավելի լավը դարձնել մեր հայրենիքը»:

Ռուբեն Վարդանյանը խոսել է նաև օրերս Դիլիջանում բացված միջազգային դպրոցից՝ ինչպես է առաջացել գաղափարը, ինչ նպատակ է հետապնդում:

«21-րդ դարը զարմանալի փոփոխությունների դար է, երբ մարդկային ակտիվը, ընդհանրապես մարդը, դարձել է գլխավոր ակտիվը աշխարհում… կրեատիվությունը, ինֆորմացիան օգտագործելու կարողությունը դառնում է հաջողության շատ կարևոր բաղադրիչ: Եվ հարց է առաջանում. իսկ ի՞նչ ենք անում մենք, որպեսզի կրթությունը, որը առանցքային է ազգի ապագայի, երկրի ապագայի գործում, կարողանա մրցակցային լինել… Ինձ համար կարևոր խնդիր է հնարավորինս շատ ուղեղներ գրավելը»,- ասում է գործարարը:

Վարդանյանը նշել է, որ իրենք փորձ են արել ստեղծել մի նախագիծ հետխորհրդային տարածությունում, «որում համատեղվեր միջազգայինը՝ պահպանելով այն մշակութային ավանդույթները, որոնք մեզ համար ընդունելի և հասկանալի են»: Դիլիջան քաղաքի ընտրությունն էլ, ըստ նրա, պատահական չէ: Այն հիանալի քաղաք է, այնտեղ ապրել են մշակույթի բազմաթիվ հայտնի գործիչներ, այնտեղ միախառնված են հայկական, վրացական և ռուսական մշակույթները, կարծում է Վարդանյանը: Հիշեցնելով, որ դպրոց ընդունվել է 97 աշխակերտ ամենատարբեր երկրներից՝ գործարարը կարծիք է հայտնել, որ տարբեր ազգությունների, տարբեր կրոնների պատկանող երեխաները, ապրելով և սովորելով միասին, սովորում են լինել հանդուրժող, հարգել մյուսի մշակույթը և ունենալ այն ընկալելու պատրաստակամություն:

Անդրադառնալով քաղաքականությանը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ չի մասնակցում ընտրությունների՝ բացառությամբ նախագահականի, որտեղ ընտրել է Վլադիմիր Պուտինին:

«Մեզնից յուրաքանչյուրը ընտրության հնարավորություն ունի: Եվ ընտրությունը սկսվում է նրանից, թե դու ապրում ես երկրում, թե՝ ոչ: Եթե դու ապրում ես երկրում, դու պետք է հարգես իշխանությունը: Եվ դա շատ կարևոր է… Ինձ դուր է գալիս այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, այնպես ինչպես Ռուսաստանում, բայց ես կարծում եմ, որ օրենքով ընտրված նախագահին ես պետք է հարգեմ և աջակցեմ, քանի որ նա մարմնավորում է իմ երկիրը, և ես առավելագույնս պետք այնպես անեմ, որ մեզ այստեղ ապրելը լավ լինի»,- ասում է գործարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում