«Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմը, որը պաշտոնապես արգելվել էր Մոսկվայի Տվերսկոյ դատարանի կողմից, ներառվել է ծայրահեղական նյութերի ռուսական ռեեստրի մեջ: Այս մասին հաղորդում է RI Novosti-ն` վկայակոչելով երկրի արդարադատության նախարարությանը:
Ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում ներառված նյութը համարվում է պաշտոնապես արգելված ամբողջ երկրի տարածքով մեկ:
ԱՄՆ-ում ստեղծված Մուհամմեդ մարգարեի մասին պատմող «Մուսուլմանների անմեղությունը» սիրողական ֆիլմը, որտեղ մարգարեն ներկայացված է անբարենպաստ լույսի ներքո, բողոքի մեծ ալիք էր բարձրացրել ամբողջ աշխարհի մուսուլմանների շրջանում:








































