Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը, որը ճանաչում է ձեռք բերել 2011թ.՝ շնորհիվ The A Team սինգլի, որոշել է դադարեցնել իր երաժշտական կարիերան: 23-ամյա կատարողը բեմից կհեռանա 2 տարով՝ գրում է Belfast Telegraph-ը:
«Ես ազատ ժամանակ չունեի այն ժամանակից ի վեր, ինչ ստորագրեցի իմ առաջին պայմանագիրը: Ինձ անհրաժեշտ է դադար վերցնել: Ես կանեմ այն, ինչ ինձ դուր է գալիս, սակայն դա ոչ մի կապ չի ունենա աշխատանքի հետ»,- խոստովանել է Շիրանը:
Եգչի երկարատև արձակուրդը պետք է սկսվեր համաշխարհային շրջագայության ավարտից անմիջապես հետո, որը նվիրված էր ընթացիկ տարվա հունիսի 23-ին թողարկված X (Deluxe Edition) ալբոմի աջակցությանը:
The Mirror-ի տվյալներով՝ վերջին համերգը տեղի կունենա 2015թ. ապրիլի 11-ին՝ Նոր Զելանդիայում:
X (Deluxe Edition) ալբոմը արժանացել է երաժշտական քննադատների դրական արձագանքներին:










































