Թուրքական Miliyet թերթի փոխանցմամբ, Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ներկայացուցիչները գողացել են 3 միլիոն ամերիկյան դոլար, որը նախատեսված է եղել կայանալիք Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ)՝ հունիսի 12-ի ընտրությունների համար:
Դեպքը գրանցվել է Հյուսիսային Իրաքում գտնվող Սուլեյմանիյե քաղաքում, որտեղից էլ այդ գումարը պետք է ուղարկվեր Թուրքիա:
Գումարի առևանգման գլխավոր կասկածյալը PKK-ն է, քանի որ հայտնի էր, որ վերջին շրջանում այդ ահաբեկչական կազմակերպությունը կանգնած էր լուրջ ֆինանսական դժվարությունների առջև:
Հիշեցնենք, որ ներկայումս PKK-ի զինյալները գլխավորապես բազավորված են Հյուսիսային Իրաքում (Ղանդիլում), որտեղից էլ պարբերաբար ներթափանցում են Թուրքիա:









































