Գազայի հատվածի իսլամիստական իշխանությունները տեղի լրագրողներին և մեդիա-ընկերություններին արգելել են համագործակցել իսրայելական ԶԼՄ-ների հետ՝ անվանելով նրանց «թշնամական»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Իսրայելի օրենսդրությունը երկրի թղթակիցների մուտքն անկլավ արգելում է, և մինչ օրս նրանք լուսաբանել են այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները հիմնականում իրենց պաղեստինցի գործընկերների միջոցով:
Հորդանան գետի արևմտյան ափին, որտեղ իշխանության ղեկին ՀԱՄԱՍ-ի հետ մրցակցող ՖԱԹՀ շարժումն է, արգելքը չի տարածվում:











































