2014 թ. Բելգիայում բոլոր կայանատեղերը գունավոր են լինելու:
Կարմիր գոտում վարորդը կարող է կանգնեցնել ավտոմեքենան ամենաշատը երկու ժամով: Ընդ որում, կայանատեղիի արժեքը առաջին 15 րոպեներից հետո կազմում է 2 եվրո: Նման կայանատեղիները լինելու են առևտրի կենտրոնների մոտ և քաղաքի խիտ բնակեցված հատվածներում:
Նարնջագույն գոտին լինելու է ավելի թեթև ծանրաբեռնվածությամբ հատվածներում, բայց այնտեղ էլ ավտոմեքենան թողնել հնարավոր կլինի ամենաշատը երկու ժամով: Կանաչ գոտին ավելի էժան է լինելու՝ ընդամենը 1 եվրո մեկ ժամ կայանելու համար: Իսկ տրանսպորտի հատուկ տեսակների համար, օրինակ՝ շտապ օգնության ավտոմեքենաների, կայանատեղին ընդհանրապես անվճար է լինելու: Կապույտ գոտում կայանումը կհաշվարկվի խստորեն կայանման ժամանակով:
Քաղաքային իշխանությունները նաև հատուկ սակագներ են մշակել կայանատեղիների սեփականատերերի համար՝ հաղորդում է Le Soir-ը: Դրանց արժեքը տատանվում է 5-200 եվրոյի միջև՝ կախված կայանատեղի թաղամասից: Ինչպես կարծում են մասնագետները՝ նման կարգավորումը թույլ կտա բեռնաթափել երթևեկության ծանրաբեռնվածությունը 30%-ով:











































