Thursday, 11 06 2026
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»

Մահացած նորակոչիկի հայրը գիտի, թե ինչ է եղել հոսպիտալում

Դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկություն ստացվեց, որ զորահավաքակայանից զորամաս տեղափոխվելու ճանապարհին վատացել և հոսպիտալում մահացել էր նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանը՝ ծնված 1994 թ.: Նորակոչիկի անսպասելի մահվան մասին լուրը ցնցեց ոչ միայն տղայի հարազատներին, այլև ամբողջ համացանցը, լրատվամիջոցները, որտեղ հրապարակվեց լուրը, քանի որ հարազատների պնդմամբ՝ առողջ տղայի մոտ խնդիր է առաջացել զորամասի ճանապարհին, որի արդյունքում նա տեղափոխվել է հոսպիտալ: Հոսպիտալից դեկտեմբերի 22-ին տղան կապ է հաստատել հարազատների հետ, ասել, որ ջերմություն ունի, իսկ հաջորդ օրը՝ մահացել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նորայր Սահակյանի հայրը՝ Նվեր Սահակյանն, ասաց, որ մինչև բանակ գնալն իր որդին առողջական ոչ մի բողոք չի ունեցել, եղել է լիովին առողջ, ավելին՝ այնքան առողջ, որ երկար տարիներ բոքսով է զբաղվել:

Նվեր Սահակյանն ասաց, որ մոտավորապես գիտեն, թե հոսպիտալում ինչ է եղել, ինչ բուժօգնություն է ցուցաբերվել տղային: Նա այսօր չցանկացավ մանրամասներ ներկայացնել, թե ինչ է եղել, և ինչ խնդիր է առաջացել: Նրա կարծիքով՝ արվել է ամեն հնարավոր բան, որպեսզի երեխան ողջ մնա, սակայն նրան փրկել չեն կարողացել:

«Երեխան առողջական խնդիր ունեցել է, որը դեռևս պարզ չէ ո՛չ մեզ, ո՛չ բժիշկների համար: Անարդարացի բողոքներ մենք չենք ուզում անել: Ես չեմ կարող անպատասխանատու հայտարարություններ անել, հետևողական կլինենք հանգամանքների բացահայտմանը»,- նշեց նա:

Թե ինչ հանգամանքների պատճառով է մահացել 18-ամյա նորակոչիկը, դեռևս հայտնի չէ, սակայն հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում