Թուրքական «Ֆեներբահչե»-ն շարունակում է հետազոտել տրանսֆերային շուկան՝ նոր խաղացողներ թիմ բերելու նպատակով:
Եվ ինչպես հայտնում է Fanatik-ը, այն խաղացողներից մեկը, ում ակումբի սկաուտները ուշադրությամբ հետևում են, Մարսելի «Օլիմպիկ»-ի հարձակվող Անդրե Այուն է:
Բացի այդ, նույն պարբերականը հաղորդում է, որ թուրքերը հետաքրքրվում են նաև Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Էմանուել Էմենիկեով, ով Յուրա Մովսիսյանի՝ ակումբ տեղափոխվելուց հետո մտահոգված է թիմում տեղի համար:








































