Թեհրանը և «վեցյակի» երկրները փոխհամաձայնություն ձեռք կբերեն միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Այս մասին գրում է Trend-ը` վկայակոչելով Իրանի նախագահ Հասան Ռուհանիին:
Նրա խոսքերով` «վեցյակ»-ի ներկայացուցիչներն ընդունել են Իրանի` ուրանի հարստացման իրավունքը:
«Կասկածներ չկան Իրանի ուրանի հարստացման իրավունքի մեջ: Ամբողջ աշխարհն է ընդունել այդ փաստը: Սակայն, մեր միջև տարաձայնություններ կան մանրամասների շուրջ»,- ասել է Ռուհանին:
Իրանի նախագահի խոսքերով` կասկածներ չկան Արաքայում ռեակտորի կառուցման հարցում, ինչպես նաև Ֆորդոյում միջուկային օբյեկտի գործունեության հարցում: Ըստ Ռուհանիի` օրակարգում միայն օգտագործման խնդիրն է:







































