Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղն ընկերական խաղ է անցկացնելու Ֆրանսիայի ազգային թիմի հետ: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը նախախաղային մամլո ասուլիսում նշել է.
«Ֆրանսիայի հավաքականի հետ խաղը նվեր է մեզ համար, բայց այս նվերը կարող է թունավոր լինել: 5 բացակա ֆուտբոլիստ ունենք: Միգուցե՝ լավագույն պահը չէ նրանց հետ խաղալու համար: Կցանկանայի, որ լինեինք ամբողջական կազմով:
Ի տարբերություն Ֆրանսիայի, ես փորձարկումների հնարավորություն չունեմ այս պահին, բայց փոփոխություններ կլինեն: Մանուչարյանը հարված ստացավ: Սերբ ֆուտբոլիստը (խմբ.- Մատիա Նաստասիչը) պետք է երկրորդ դեղինը ստանար: Բերեզովսկին 2 օր անկողնային վիճակում է եղել: Տեսնենք՝ նա կխաղա վաղը, թե ոչ: Կառլեն Մկրտչյանը հոգնածություն էր զգում, բայց հիմա պատրաստ է:
Իսկ մարտավարության մասին հիմա չեմ ցանկանում խոսել: Հիմա ունենք վերականգնվելու խնդիր»:











































