Thursday, 02 07 2026
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները

Թուրքիան պատրաստ չէ առերեսվել իր պատմությանը. Շարմազանով

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Հունաստանի պատվիրակության ղեկավար Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, կարևորվել է խորհրդարանական փոխգործակցության հետագա խորացումը:

ԱԺ փոխնախագահը նկատել է, որ տարակուսանք է առաջացնում հույն որոշ պատգամավորների պահվածքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որոնք նրա բնորոշմամբ՝ փորձում են ստվեր գցել հայ-հունական եղբայրական հարաբերությունների վրա: Գեորգիոս Կոնստանտոպուլոսն իր հերթին նշել է, որ չի կիսում այդ պատգամավորների կարծիքը՝ կարևորելով խորհրդարանական վեհաժողովներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:

Էդուարդ Շարմազանովը Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ զրույցում նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ժխտմանը՝ ԱԺ փոխնախագահն արձանագրել է՝ Թուրքիան այսկերպ փաստում է, որ պատրաստ չէ առերեսվել իր պատմությանը:

Հանդիպմանն ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2015 թվականին Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնելու ուղղությամբ: Նա իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու օրինագծի ընդունման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում