Tuesday, 30 04 2024
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է . Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում

«Նախկինում ամսական 2000, հիմա 120.000 վարույթ ենք հարուցում»

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր «Գոլդեն Փելես Ծաղկաձոր» հյուրանոցում վաղ առավոտից մեկնարկել էր «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով երկրորդ միջազգային գիտագործնական համաժողովը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ ՀՀ հարկադիր ծառայությունը արդեն երկրորդ անգամ է կազմակերպում միջազգային գիտաժողով. «Առաջինը նվիրված էր մասնավոր և պետական համակարգերի համակցությանը, և որոշակի աշխատանքներ ծավալելուց հետո հարկադիր ծառայությունն ընտրեց այն ուղղվածությունը, ինչ կա այսօր՝ պետական կառավարման համակարգ: Այսօրվա միջազգային գիտաժողովի թեման հարկադրանքի կիրառման սահմաններն են»:

Նա ավելացրեց, որ տարբեր պետություններ տարբեր մեթոդնր են օգտագործում, և մեզ համար կարևոր է հասկանալ՝ ինչ չափով և ինչ ոլորտներում պետք է հարկադրանքը կիրառել: «Պետք է հասկանալ մի բան. մի կողմից՝ հարկադրանքը պահանջատիրոջ պահանջներին է ուղղված, այսինքն՝ մենք պահանջատիրոջ կողմից ապահովում ենք դատավճռի կատարումը նրա համար: Բայց մյուս կողմից էլ՝ պետք է հասկանալ, որ գոյություն ունի մարդու իրավունքների անվտանգություն, և մենք պետք է կարողանանք հարկադրանքի կիրառումը մարդու իրավունքներին խափանման խնդրի մեջ չներխուժել: Սա է մեր գիտաժողովի առանցքը»,- ասաց նա:

Պողոսյանն ընդգծեց, որ գուցե կարողանան որոշ նորամուծություններ մտցնել նաև այս համաժողովի արդյունքում:

Հարցին՝ արդյոք համաժողովին ներկա պետությունները այն մոդելո՞վ են առաջնորդվում, որը ընտրել է Հայաստանը, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Միայն Ռուսաստանում է, որ վարչական խախտումների վերաբերյալ արդեն երեք տարի այս փորձն է կիրառվում, այսինքն՝ առանց դատարանի վճռի վարչական իրավախախտումը գալիս է հարկադիր ծառայության ոլորտ, իսկ Էստոնիայում, օրինակ, մասնավոր է»:

Պողոսյանի դիտարկմամբ՝ այն, որ 15 երկիր առաջին դեմքերի մակարդակով է եկել, վկայում են թեմայի կարևորությունը, հարկադիր ծառայության դերն ու նշանակությունը:

Նա ընդգծեց, որ վերջին շրջանում 60 անգամ ավելացել է իրենց աշխատանքը. «Եթե 6-7 տարի առաջ ամսական 2000 վարույթ էինք հարուցում, այսօր արդեն՝ 120.000 վարույթ. « Ես խոսում եմ մեկ ամսվա մասով»:

Համաժողովին ներկա Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք օբյեկտի՞վ են հարկադիր կատարողները. «Եկեք այն դիտարկենք որպես երիտասարդ կառույց: Պետք է դրականորեն արժևորել, իրավաբաններն էլ են խմբերի բաժանվում, փորձում ենք որոշակի մեղմությունների գնալ: Առավել ևս մարդու իրավունքների պաշտպանն է Սահմանադրությանը դիմել, կարծում եմ՝ մինչև Սահմանադրությունը վերջնականապես իր խոսքը չասի, գնահատականներ տալը ճիշտ չէ»:

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե նայում ենք Հայաստանում հարկադիր համակարգի զարգացմանը, ապա կարող ենք ասել, որ աշխարհում այն տասներորդ հորիզոնականում է. «Դրա պատճառն այն է, որ Հայաստանում հարկադիր ծառայությունը ստեղծման օրվանից ուսումնասիրում է միջազգային փորձն ու պրակտիկան և բոլոր տեղերից փորձում է ամենալավը վերցնել ու այն տեղայնացնել Հայաստանում: Մենք որպես համաշխարհային միություն կարող ենք ասել, որ սա է մեր մոտեցումը, այսինքն՝ եթե ստեղծվում է հարկադիր ծառայություն, ապա պետք է ուսումնասիրել միջազգային փորձն ու այն տեղայնացնել ձեր երկրում»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում