Microsoft ընկերությունը թարմացրել է OneNote հավելվածը՝ դրանում հավելելով խելացի ժամացույցների վրա ձեռագիր տեքստ գրելու հնարավորություն՝ Android Wear-ի ղեկավարմամբ: Այս մասին նշված է ընկերության հավելվածի նկարագրության մեջ:
OneNote հավելվածը թույլ է տալիս ուղարկել գրառումներ ու հիշեցումներ տարբեր ձևաչափերով՝ տեքստ, լուսանկար, ցուցակներ և այլն:
Այդ ծրագիրը հասանելի է մի քանի հարթակներում, այդ թվում՝ Android Wear, որը Google-ը մշակել է խելացի հեռախոսների համար:
Analog Keyboard for Android Wear-ը ձեռքին կրվող սարքերի վրա տեղադրում է այլընտրանքային ստեղնաշար, ներմուծում տառեր:








































