ԱՄՆ 33-րդ նախագահ Հարի Թրումենը ծնվել է 1884-ի մայիսի 8-ին` Լամար քաղաքում: Նա ֆերմեր Անդերսոն Թրումենի և Մարտայի ընտանիքի երկրորդ երեխան էր: Սիրել է գիրք կարդալ, հետաքրքրվել է պատմությամբ, երաժշտությամբ:
Հոր սնանկացումից հետո Հարին ստիպված է եղել աշխատել որպես վերելակավար: 1914-ին Թրումենը հետաքրքրվել է քաղաքականությամբ: Առաջին աշխարհամարտի տարիներին եղել է թնդանոթային գնդի կապիտան: Նա ճանաչվել է ցանկացած դասի ներկայացուցիչների հետ լեզու գտնելու իր կարողությամբ:
1944թ. Թրումենը եղել է փոխնախագահ, իսկ 1945-ի ապրիլի 12-ին` Ֆրանկլին Ռուզվելտի մահից հետո, դարձել է նախագահ: 1948-ին հաղթել է ընտրություններում ու բարձրացրել Դեմոկրատական կուսակցության վարկանիշը: Սակայն պահպանողական Կոնգրեսը քննադատել է նրա «Ճշմարիտ գործ» ծրագրի հիմնական կետերը, իսկ հետպատերազմյան մթնոլորտը «Նոր կուրսի» շարունակություն է պահանջել:
Միջազգային հարաբերությունների ոլորտում Թրումենն ինտերնացիոնալիստ էր, և ԱՄՆ-ը տեսել է նրան ժողովրդավարություն և կապիտալիզմ ստեղծելու մեծ առաքելություն ունեցող համաշխարհային առաջնորդի դերում: Թրումենի ամենալավ հատկությունը սովորական ամերիկացու փոխարեն իրեն պատկերացնելու կարողությունն էր ու մեծ պատասխանատվությունը: Երբ 1953-ին Հարի Թրումենը լքել է իր պաշտոնը և անցել թոշակի, նրա վարկանիշն այդքան բարձր չի եղել, այն հետո է բարձրացել:
Հարի Թրումենը մահացել է 1972-ի դեկտեմբերի 26-ին:












































