Երկուսուկես շաբաթ առաջ Վիկտորյա Բեքհեմը նշանակվեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարում ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, ու ահա եկել է նրա առաջին առաքելության ժամանակը՝ գրում է .spletnik.ru-ն:
Հոկտեմբերի 12-ին դիզայները սոցցանցերում հրապարակել է լուսանկարների նոր շարք Սոուետոյից: Դրանցից մեկում նա երիտասարդ կանանց շրջապատում է, մյուսում գրկում է երեխայի: Եվս մեկ լուսանկարում նա պատին նկարում է գրաֆիտի, որի վրա գրել է. «Կրթություն+արվեստ=ապագա՝ առանց ՁԻԱՀ-ի»:
Վիկտորյան բարի կամքի դեսպանի իր պարտականությանը ձեռնամուխ է եղել մեծ ոգևորությամբ:









































