Բրիտանացի հայտնի դերասան Բենեդիկտ Կամբերբետչը սկսել է նկարահանումները BBC-ի նոր հեռուստասերիալում: Նա կմարմնավորի Անգլիայի արքա Ռիչարդ 3-րդին՝ հայտնում են լոնդոնյան ԶԼՄ-ները:
«Թափուր գահ» (Hollow Crown) անվանումը ստացած սերիալի առաջին դրվագները նկարահանվել են Հարթֆորդշիր դքսությունում՝ Լոնդոնից հյուսիս: Նկարահանվել է Բոսֆորտի ճակատամարտը (1485թ., օգոստոս), որի ընթացքում Ռիչարդը սպանվել է:
Կինոժապավենը հիմնված է Շեքսպիրի դրամայի վրա և ներառում է 4 ֆիլմ: «Դրանք պատրաստ կլինեն 2016-ից ոչ վաղ»,- ընդգծել է պարբերականը:
Մեծ Բրիտանիայում Ռիչարդ 3-րդի անձի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճեց այն բանից հետո, երբ 2 տարի առաջ հայտնաբերվեց նրա աճյունը:










































