Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտիի խոսքերը՝ «Յուվենթուս» – «Ռոմա» (3:2) խաղից հետո:
Հիշեցնենք, որ Տոտտին հայտարարել էր, որ «Ռոմա»-ին հաղթել է մրցավարը, ոչ թե «Յուվենթուս»-ը:
«Չեմ հասկանում Տոտտիի հայտարարության իմաստը: Չեմ ցանկանում վիճաբանել, երբ խաղն արդեն ավարտված է: Ես նման բնավորություն չունեմ:
Մարզական կարիերայիս ընթացքում շատ նվաճումներ եմ ունեցել: Բայց ունեցել եմ նաև անհաջողություններ, եղել եմ երրորդը, չորրորդը, անգամ յոթերորդը: Բայց ոչ ոք չի տեսել, որ Բուֆոնը սկսի մեղադրել ինչ-որ մեկի, հայտարարություններ անել, որոնք կարող են ինչ-որ մեկի վնասել»,- հայտարարել է Բուֆոնը:








































