Ճայերը համարվել են Մեծ Բրիտանիայի ամենաանտանելի թռչուններ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով նոր հետազոտությանը: Gone Crabbing-ի անցկացրած հարցմանը մասնակցել է 1200 մարդ: 95 տոկոսը խոստովանել էր, որ ատում են ճայերին, քանի որ այդ թռչունները խլում են իրենց սնունդը:
Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել են աղավնիները.նրանց համարել են աղմկոտ և կեղտոտ: Երրորդ տեղում գող կաչաղակներն են: Հաջորդ հորիզոնականները զբաղեցրել են ագռավն ու սերմնագող ագռավը:











































