Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ առաքելության խոսնակ Մայքլ Բոցյուրկիվը հայտարարել է, որ ԵԱՀԿ առաքելությունը երկրի արևելքում մոտ ժամանակներս կսկսի կիրառել անօդաչուներ: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Առաջիկա օրերին մենք դրանք կտեղակայենք Ուկրաինայի հարավ-արևելքում: Դրանք կարող են զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն և օդում մնալ բավական երկար ժամանակ: Այսինքն՝ փաստացի դրանք կդառնան մեր աչքերը երկնքում»,- ասել է Բոցյուրկիվը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն իր ուժերի սահմաններում արել է ամեն ինչ՝ հնարավորինս շատ և արագ այդպիսի անօդաչուներ ստանալու համար:








































