Մադրիդի «Ռեալ»-ը և կատալոնական «Բարսելոնա»-ն կպայքարեն նորվեգիացի տաղանդ Մարտին Օդեգարդի տրանսֆերի ձեռքբերման համար:
Եվրոպական գրանդերը վաղուց են հետաքրքրված «Ստրեմսգոդսետ»-ի ֆուտբոլիստի ծառայություններով: Ֆուտբոլիստի հայրը նշել է, որ շուրջ 30 թիմ արդեն բանակցել են նրա հետ:
«Իհարկե, հաճելի է լսել, բայց «Բարսելոնա»-ն դեռ չի դիմել ինձ»,- VG-ը մեջբերում է Մարտինի խոսքերը:
Հավելենք, որ «Ստրեմսգոդսետ»-ի հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանալու է 2015 թվականի դեկտեմբերին:








































