Պարզվում է՝ դեռահաս Մելանի Գրիֆիթը անսովոր ընկեր է ունեցել՝ իսկական առյուծ, որին նրա ծնողները գնել էին ծանոթ քահանայից: Հսկայական կենդանին՝ Նիլ անունով, մի քանի տարի ապրել է Մելանիի մոր՝ դերասանուհի Թիփի Հեդրենի առանձնատանը և հաճույքով խաղացել նրա երեխաների հետ:
Լուսանկարներից երևում է, որ Մելանին ամենևին չի վախեցել գազանից և նրան վերաբերվել է որպես տնային կենդանու:




















































