Կալիֆոռնիայում չկատարած սպանության համար դատապարտված 59-ամյա Սյուզան Մերի Մելենը 17 տարի անց ազատ է արձակվել. նրա անմեղությունը ապացուցվել է: Այս մասին հաղորդում է Daily Digest News-ը:
1997-ին կինը դատապարտվել է Լոնդեյլ քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ) անօթևան մարդու սպանության համար: Մեղադրական դատավճիռը կայացվել է Ջուն Փեթիի ցուցմունքից հետո, որը, ինչպես պարզվել է, եղել է կեղծ:
Ավելի ուշ ձերբակալվել են տեղի հանցախմբի 3 անդամներ, որոնցից մեկն էլ հայտնել է, որ մարդասպանը Մելենը չէ:
Մելենի խոսքով՝ այդ տարիների ընթացքում իր մազերը ճերմակել են, ուստի որոշել է դրանք ներկել և առաջիկա 17 տարիները նվիրել պարերին և ուրախություններին:












































