«Այս շաբաթվա սկզբին Լիոն քաղաքում տեղի ունեցավ մի դեպք, որը Ֆրանսիայի ԶԼՄ-ներն անվանեցին «փոքրիկ սուրբծննդյան հրաշք»»,- գրում է Newsru.co-ն:
Ոստիկանությանը հաջողվեց փրկել մի մարդու կյանք, ով որոշել էր ինքնասպանություն գործել: Ինչպես հաղորդում է RTL-ը, կյանքի հետ «հաշիվները մաքրելուց առաջ» տղամարդը որոշել էր իր ընկերներից մեկին հրաժեշտի հաղորդագրություն ուղարկել, որը սխալմամբ ստացել էր Փարիզի մերձակայքում բնակվող մի կին: Կինն անմիջապես ոստիկանություն էր դիմել, որից հետո ոստիկանները, պարզելով տղամարդու հասցեն և հեռախոսահամարը, նախ զանգահարել էին նրան, ապա, պատասխան չստանալով, շտապել դեպքի վայր:
Պատուհանից ներս մտած հրշեջ ծառայության աշխատակիցները տղամարդուն գտել էին հատակին պառկած, ձեռքի երակները կտրած: Նրա կողքին ընկած են եղել թունդ ոգելից խմիչքի շշեր: Տղամարդը հոսպիտալացվել է, և նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում:











































