Թուրքիան համաձայնել է իր բազաները տրամադրել այսպես կոչված՝ չափավոր սիրիական ընդդիմության զինյալների նախապատրաստման համար, որոնք հանդես են գալիս ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ, հայտարարել է ԱՄՆ նահագահի ազգային անվտանգության օգնական Սյուզան Ռայսը:
«Մի քանի օր առաջ Թուրքիան պարտավորություն ստանձնեց ԱՄՆ-ին ու մեր գործընկերներին բազա ու տարածք տրամադրել սիրիական չափավոր ընդդիմության ուժերի նախապատրաստման համար: Այդպիսով, այդ առումով նա միացել է Սաուդյան Արաբիային»,- ասել է Ռայսը ամերիկյան NBC հեռուստաընկերության եթերում:
Նա հայտնել է, որ Անկարան իր բազաները կտրամադրի նաև միջազգային կոալիցիայի ուժերի ռազմական կարիքների համար, որոնք ԴԱԻՇ-ի զինյալներին ավիահարվածներ են հասցնում Սիրիայում ու Իրաքում:
Միևնույն ժամանալ, նա հայտարարել է, թե Վաշինգտոնը ներկայում չի դիտարկում Սիրիայում ոչ թռիչքային գոտու սահմանման հնարավորությունը, ինչը երկար ժամանակ պնդում է Անկարան:





































