ABBYY ընկերությունը թողարկել է հավելված Android-ի համար, որը կարող է ճանաչել սմարթֆոնի կամ պլանշետի տեսախցիկի նկարած տեքստը և թարգմանել այն այլ լեզուներով, հաղորդում է Lenta-ն:
Ծրագիրը ստացել է ABBYY TextGrabber + Translator անվանումը: Այն համատեղելի է Android 2.2 սարքավորումների և օպերացիոն ավելի նոր համակարգերի տարբերակների հետ:
Ծրագրում գործարկվել է ABBYY-ի կողմից մշակված սիմվոլների ճանաչման օպտիկական տեխնոլոգիան: TextGrabber + Translator վերլուծում է հոդվածի կամ գրքի էջի թվային լուսանկարը և քաղում է դրանց տեքստային տվյալները:
Ստացված տեքստը կարող է պատճենահանվել մեկ այլ հավելվածի մեջ, հրապարակել սոցիալական կայքում կամ թարգմանել այլ լեզվով: Թարգմանությունն իրականացվում է Google Translate-ի միջոցով և հավանական է միայն այն դեպքում, եթե բջջային հեռախոսը միացված է համացանցին:
Նշենք, որ iPhone-ի համար TextGrabber + Translato տարբերակը թողարկվել է 2011թ. սեպտեմբերին:










































