Իտալական գրիչներ արտադրող Montegrappa ընկերությունը ստեղծել է 1մլն դոլար արժողությամբ գրիչ։ Այս մասին հաղորդում է Style-ը: Իր հարյուրամյա հոբելյանի հետ կապված` ընկերությունը թողարկում է Centennial Dragon («Հարյուրամյա վիշապ») հավաքածուն, որի մեջ մտնում է 3 տեսակի գրիչ, ներառյալ ամենաթանկը` 1 մլն դոլարանոցը:
Centennial Dragon-ի հավաքածուներից մեկը բաղկացած է 33 գրիչներից, որոնք պատրաստված են վարդագույն ոսկուց և զարդարված են սև ու սպիտակ ադամանդներով:
Ընկերությունը կարող է հպարտանալ նաև 33 դեղին ոսկուց գրիչներով` զարդարված զմրուխտով, սպիտակ ադամանդներով: Ընկերության թողարկած գրենական մյուս պիտույքները ևս հիասքանչ են` սպիտակ ոսկուց՝ կապույտ շափյուղյաներով, ինչպես նաև սպիտակ ադամանդներով զարդարված:
Արդյունքում ստացվեց 99 գրիչ, իսկ վերջինը` հարյուրերորդը, հենց 1 մլն դոլար արժողությամբ «վիշապն» է: Գրիչները հասարակությանը ներկայացվել են այս տարվա դեկտեմբերին, սակայն վաճառքի կհնավեն 2013 թ.:











































