42-ամյա շվեդ Ռոջեր Տուլգրենը կախվածություն ունի ռոք երաժշտությունից: Այս հակումն է ստիպում նրան տարվա ընթացքում ոչ միայն այցելել ավելի քան 300 համերգի, այլ նաև խանգարում է կենտրոնանալ աշխատավայրում:
«Ես տասը տարի շարունակ փորձել եմ ապացուցել, որ ես ոչինչ չեմ կարող անել դրա հետ, և դա պետք է դասակարգել որպես հիվանդություն»,- ասել է նա The Local թերթին տված հարցազրույցի ժամանակ:
Տուլգրենը ստիպված է եղել դիմել երեք հոգեբանների, և նրանք վերջապես ստիպված են եղել նրան տրամադրել հաշմանդամի կարգ:
Բժիշկների ներկայացրած հաշվետվության համաձայն` այժմ նա կարող է ունենալ աշխատանքային ոչ լրիվ օր, բացի աշխատավարձից՝ ստանալու է նաև հաշմանդամության թոշակ:
Տուլգրենի խոսքերով՝ իր ամբողջ մանկությունն անցել է աշխարհի հայտնի ռոք խմբերի ծանր երգերի հնչողության ներքո, և այժմ ապրելու համար նա պետք է միշտ լսի heavy-metal ոճի երաժշտություն:








































