«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, վաղը Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում կայանալիք քաղխորհրդի նիստին մասնակցելու է ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ավանդույթի համաձայն, ամսվա վերջին շաբաթը կայանալիք քաղխորհրդի նիստին Լևոն Տեր-Պետրոսյանը մշտապես ներկա է գտնվում և վարում է քաղխորհրդի նիստը: Կոնգրեսի քաղխորհրդի նիստին, ինչպես հայտնի է, մասնակցում են Կոնգրեսի անդամ կուսակցությունների առաջնորդները:









































