Ըստ սոցիոլոգների` Արևմուտքում ավելի շատ զույգեր բաժանվում են Սուրբ Ծննդյան նախօրեին:
Նկատելի է, որ մարդիկ ավելի հաճախ իրենց ընտրյալների հետ հարաբերությունները խզում են Գոհաբանության օրվա (նոյեմբերի վերջին հինգշաբթին) և Քրիստոսի ծննդի (դեկտեմբերի 25-ին) միջև ընկած ժամանակահատվածում: ԱՄՆ-ում այս երևույթն անվանել են «հնդկահավից ազատվել»` turkey drop:
Օրինակները շատ են: Բավական է նայել միայն հայտնի մարդկանց` Ռիհաննան հեռացել է Քրիս Բրաունից, Դեմի Մուրն այլևս չի հանդիպում Վիտո Շնաբելի հետ, Սուրբ Ծննդից 3 օր առաջ ամուսնալուծության հայց է ներկայացրել Էշթոն Քեթչերը։ Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Հետազոտողները պարզել են, որ տարվա մեջ գոյություն ունի հարաբերություննեը խզելու 2 շրջան` մարտին և մերձծննդյան օրերին: Փորձագետները սա բացատրում են նախատոնական սթրեսով:









































