Monday, 08 06 2026
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով

Հրամանատարը հավանել էր զինվորի մորը. ժամեր անց շարքային Անդրանիկը սպանեց հրամանատարին

Վերաքննիչ քրեական դատարանում քննվեցին Անդրանիկ Ղահրամանյանի, Դավիթ Ղահրյանի, Մուշ Մուրադյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքները:

Երեք ամբաստանյալներն էլ 20 տարեկան են: Երեքն էլ ժամկետային զինծառայողներ են եղել:

Անդրանիկ Ղահրամանյանը երկու մենահատ կրակոցով սպանել է իր վաշտի հրամանատարին: Նա չի էլ ժխտում իր մեղքը, իրեն լիովին մեղավոր է ճանաչում:

Քնած հրամանատարին ականատես համածառայողների ներկայությամբ սպանելու պատճառը անձնական էր: Այն, ինչ եղել էր հրամանատարի ու շարքայինի միջև, պիտի որ չլիներ:

Պատճառների շարքում նաև հայկական չափազանցված հյուրասիրությունն ու զավակասիրությունն են:

Անդրանիկ Ղահրամանյանի հայրը ժամկետային զինծառայողի միակ ծնողը չէ, ով որոշել էր որդու հրամանատարին իր տուն հրավիրել, մի լավ հյուրասիրել ու հետը ծանոթանալ:

Եթե նա իմանար, թե ինչով կավարտվի հայկական անկեղծ հյուրասիրությունը, բացսրտորեն մի հայ տղամարդու՝ որդու ղեկավարին իր օջախ հրավիրելը, չէր կազմակերպի այդ խնջույքը, ու հիմա երեք քսանամյա երիտասարդներն իրենց տներում կլինեին, իսկ վաշտի հրամանատար Ա. Հարությունյանն էլ ողջ կլիներ, նրա երեխաները որբ չէին մնա:

Նախաքննական մարմինը և դատական երկու ատյանները հաստատված են գնահատել գործի հետևյալ հանգամանքները:

Անդրանիկ Ղահրամանյանը ինժեներասակրավորային վաշտի ժամկետային զինծառայող էր, շարքային:

Վաշտի հրամանատար, կապիտան Անդրեյ Հարությունյանի գլխավորությամբ 9 զինծառայողներ ընդգրկվել էին ինժեներական աշխատանքների կատարման խմբում:

2011 թվականի հուլիսի 13-ին շարքային Ղահրամանայանը կապիտան Հարությունյանից թույլտվություն էր խնդրել աշխատանքների կատարման վայրից ոչ հեռու իրենց գյուղ գնալու համար:

Կապիտանը թույլատրել էր: Ղահրամանյանը տուն էր գնացել, տնեցիներին ուրախացրել իր ներկայությամբ: Կարոտած ծնողները որդուն տեսնելու համար աշխարհով մեկ էին եղել:

Հայրը, իմանալով, որ վաշտի հրամանատարն է տվել թույլտվությունը, որոշել էր նրան հաջորդ օրը հրավիրել իրենց տուն, հյուրասիրել ու հետը ծանոթանալ:

Անդրանիկը, որպես նոր սերնդի ներկայացուցիչ, փորձել էր հորը համոզել, որ դրա կարիքը չկա, ինքը ծառայության վայրում խնդիրներ չունի, հատուկ հյուրասիրություն կազմակերպելու անհրաժեշտություն չկա:

Սակայն Անդրանիկի հայրը՝ ավելի հին պատկերացումների հետևորդ լինելով ու ցանկանալով որպես ծնող առավել նպաստել որդու բարեհաջող ծառայությանը, իր մարդկային վերաբերմունքը և շնորհակալությունը հայտնել բարեսիրտ կապիտանին, պնդել էր, թե հյուրասիրությունը պարտադիր կայանալու է:

Հաջորդ օրը՝ հուլիսի 14-ին, նա իրենց տուն էր հրավիրել վաշտի հրամանատար Հարությունյանին, վերջինս էլ հաճույքով ընդունել էր հրավերը:

Մինչև առավոտյան չորսը-հինգը խնջույքի սեղանի շուրջ նստած տղամարդիկ բազմաթիվ կենացներ էին խմել: Սակայն կապիտան Հարությունյանը աչքի պոչով հետևել էր նաև տանտիրուհուն…

Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Անդրանիկը տեսել էր, որ Հարությունյանը նստած է բաց պատշգամբում: Մտածել էր՝ նախորդ օրը երևի շատ է խմել ու վատ է զգում:

Մոտեցել էր, նստել կողքին: Իսկ վաշտի հրամանատարն իր զինվորին ասել էր, թե նրա մայրը շատ սիրուն է և… այլն…

Անդրանիկ Ղահրամանյանը աղմուկ չէր բարձրացրել, հանդարտ, բայց ներքին մեծ լարվածությամբ ասել էր՝ պարոն կապիտան, սպասի, ես քեզ հետո կասեմ:

Հարությունյանը այս պատասխանից ու զինվորի լարվածությունից հետևություններ չէր արել: Երևի շատ վստահ էր եղել իր հեղինակությանը:

Քիչ անց զինվորն ու կապիտանը գյուղացիներից մեկի մեքենայով ուղևորվել էին իրենց ծառայության վայրը: Մեքենայում զինվոր Ղահրամանյանը ոչ մի ավելորդ բառ չէր ասել: Լուռ, ամեն մեկն իր մտքերով՝ տեղ էին հասել:

Գյուղից, ինչպես ընդունված է, համեղ ուտելիք, գինի էին դրել նրանց հետ: Տեղ հասնելով՝ Հարությունյանն ու Ղահրամանյանը միասին հաց էին կերել ու գինի խմել:

Հրամանատար Հարությունյանը կրկին ասել էր զինվորին՝ բայց մայրդ սիրուն էր… և այլն…

Տասնիննամյա զինվորը կարողացել էր պատասխանել ներքին լարվածությունը թաքցնող նույն հանդարտությամբ՝ թեման փոխի, կապիտան, ուրիշ բանից խոսա, ես քեզ հետո կասեմ…

Եվ Հարությունյանը զինվորի խոսքի մեջ քլթքլթացող վրդովմունքն անտեսել էր: Նա գնացել էր վրան ու պառկել էր քնելու: Քիչ անց արդեն պինդ քնել էր:

Ղահրամանյանը համոզվել էր, որ հրամանատարը քնած է, համածառայող Մուշ Մուրադյանին ասել էր, թե սպանելու է Հարությունյանին, և խնդրել էր, որ նա հրամանատարի ինքնաձիգը նրա մահճակալի գլխամասի մոտ տեղադրված կախիչից հանի ու վրանից դուրս բերի, հանձնի իրեն: Մուրադյանը հրաժարվել էր օժանդակել սպանությանը:

Ղահրամանյանն արթնացրել էր քնած համածառայող Դավիթ Ղահրյանին: Նույն առաջարկով դիմել էր նրան: Ու Ղահրյանը համաձայնել էր ինքնաձիգը վերցնել, դուրս բերել վրանից ու հանձնել սպանության մտադրություն ունեցող Անդրանիկին:

«Եթե Հարությունյանն արթնանա, կասես՝ տանում ես մաքրելու»,- խորհուրդ էր տվել Ղահրամանյանը:

Նա որոշել էր, թե ինչ է անելու, բայց իր հետ ծանր հանցագործության կատարման մեջ ներքաշել էր նաև երկու համածառայողներին:

Դավիթ Ղահրյանը կախիչից հանել էր կապիտանի ինքնաձիգը, դուրս բերել ու հանձնել Ղահրամանյանին: Վերջինս պահանջել էր, որ Դավիթը վրանից բերի նաև զենքի պահեստատուփը:

Ղահրյանը դա էլ էր դուրս բերել ու հանձնել Անդրանիկին: Վերջինս լիցքավորել էր ինքնաձիգը, դրել մենահատ կրակոցի վրա, մտել վրան, կանգնել երկրորդ և երրորդ մահճակալների արանքում, ինքնաձիգի փողն ուղղել քնած Հարությունյանի գլխին ու մոտ տարածությունից երկու մենահատ կրակոցով սպանել նրան:

Հուլիսի 15-ն էր, ժամը 15-ը:

Կրակոցներից հետո այլայլված Անդրանիկը հեռացել էր դեպքի վայրից, իսկ ժամեր անց ներկայացել էր ոստիկանություն:

Դիտավորյալ սպանության համար մեղադրվող Անդրանիկ Ղահրամանյանից բացի՝ դիտավորյալ սպանությանն օժանդակելու համար մեղադրանք էր առաջադրվել Դավիթ Ղահրյանին, ծանր հանցագործության կատարման մասին իմանալու և չհայտնելու համար էլ մեղադրվել էր Մուշ Մուրադյանը:

Դատարանում Անդրանիկը փորձեց իր պաշտպանության տակ առնել Դավիթին ու Մուշին: Ասաց, թե նրանք չեն իմացել իր դիտավորության մասին: Իսկ Ղահրյանը զենքը տվել է իրեն՝ ոչինչ չկասկածելով. ինքը նախկինում էլ էր վերցրել հրամանատարի ինքնաձիգն ու դրսում կրակել «բանկեքի» վրա…

Դավիթ Ղահրյանն ու Մուշ Մուրադյանը ևս ասացին, թե չեն իմացել Հարությունյանին սպանելու՝ Անդրանիկի մտադրության մասին: Սակայն դատարանը այս ցուցմունքները անարժանահավատ գնահատեց:

2012 թվականի հոկտեմբերի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղսագրված արարքների համար մեղավոր ճանաչեց երեք երիտասարդներին:

Անդրանիկ Ղահրամանյանը վերջին հաշվով դատապարտվեց 12 տարի, Դավիթ Ղահրյանը՝ 8 տարի 1 ամիս, Մուշ Մուրադյանը՝ 1 տարի ազատազրկման:

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքներ բերեց, սակայն վերաքննիչ քրեական դատարանը դրանք չբավարարեց, ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը գնահատեց որպես օրինավոր, սահմանված պատիժները՝ արարքներին համաչափ:

Դատավճիռն ու նշանակված պատիժները թողնվեցին անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում