Վրաստանի հարավում՝ Ախալցխայում, ոստիկանությունը հայտնաբերել է մեծ քանակությամբ ռազմամթերքով ու դետոնատորներով լի խոշոր թաքստոց, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Տեղեկությունների համաձայն՝ ստորերկրյա գաղտնարանից հայտնաերվել է 128 հակատանկային արկ և մոտ 4 հազար դետոնատոր՝ հակատանկային ականների համար:
Ոստիկանությունը հետաքննում է, թե ով և ինչ նպատակով է ստեղծել այդ թաքստոցը:










































