Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Երևանի քաղաքապետը ոսկե մեդալներ և պատվավոր կոչումներ է շնորհել

Երևանի 2796-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարբեր ոլորտներում բազմամյա գործունեության և վաստակի համար մի շարք անձանց պարգևատրել է հուշամեդալներով և շնորհել կոչումներ:

Շնորհավորելով մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի ու ներդրման համար, որն ուղղված է ի բարօրություն Երևանի և երևանցու:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երևանի 2796-ամյակի կապակցությամբ Երևան քաղաքին մատուցած բացառիկ ծառայությունների և մայրաքաղաքի բարօրությանն ուղղված երկարամյա ու արդյունավետ գործունեության համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Ռալֆ Յիրիկյանը, Եվգենի Բիբինը, Լուսիկ Ագուլեցին, Հակոբ Աբրահամյանը, Արմեն Ալավերդյանը, Գառնիկ Մովսիսյանը, Գոռ Գրիգորյանը, Հասան Թամոյանը, Ռուզան Ասատրյանը, Ռոբերտ Կարայանը, Հարություն Թոփիկյանը, ինչպես նաև Ղուկաս Ուլիխանյանը, Արթուր Մկրտչյանը, Արմեն Գևորգյանը, Գառնիկ Հովսեփյանը, Աշոտ Ղարիբյանն ու Մերուժան Ասատրյանը:

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվել են նաև Ռոման Գաբրիելյանը, Արկադի Հարությունյանը, Գևորգ Շամիլյանը, Էրիկ Ամիրխանյանը և Հայկ Իսպիրյանը՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության, արիության և նվիրումի համար:

Առողջապահության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների ու բացառիկ ավանդի համար համալսարանական թիվ 1 հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Սահակյանին շնորհվել է Երևան քաղաքի պատվավոր բժիշկ կոչումը:

Երևան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի ավանդի և մասնագիտական երկարամյա գործունեության համար դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանն էլ արժանացել է Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի կոչմանը:

Սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական երկարամյա գործունեության համար Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ կոչումը շնորհվել է ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Ռազմիկ Ստեփանյանին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Բալայանին սոցիալական ապահովության ոլորտում տարվող աշխատանքներում ձեռք բերած ակնառու հաջողությունների և երկարամյա ու անբասիր պետական-հասարակական գործունեության համար շնորհվել է Երևան քաղաքի պատվավոր սոցիալական ծառայող կոչումը:

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ունեցած մեծ ավանդի և նշանակալի գործունեության համար Երևան քաղաքի պատվավոր շինարար կոչումն էլ շնորհվել է Վլադիմիր Մարգարյանին:

Երևան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Երևան քաղաքում արդյունավետ գործունեություն ծավալելու համար «Երևան» ոսկե հուշամեդալով են պարգևատրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդաց տան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և ՀՕՖ հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր պարգևատրվածներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր հաջողություններ է մաղթել գործունեության մեջ և համոզմունք է հայտնել, որ Երևանի զարգացումն անմիջականորեն շաղկապված է յուրաքանչյուրի սրտացավ ու նվիրված աշխատանքի հետ:

Վերջիններս շնորհակալություն են հայտնել քաղաքապետին մշտական ուշադրության և գնահատանքի համար՝ ընդգծելով, որ ստացած պարգևը պարտավորեցնում է անելու ավելին սիրելի մեծ տան` քաղաքամայր Երևանի համար:

http://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/19/88aab718519b036e40396365baac3d783500efee.jpeg

http://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/19/a888c3432810d318b062a3e2ab91687a75137d6e.jpeg

http://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/19/6c6a6c4f3e90e4045ad78421463ed56376574593.jpeg

http://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/19/f9ceb171702209dad5c1b801b29d036e882be4bc.jpeg

http://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/19/c0d215f05872d5a845dc957a93295bedb6fd283e.jpeg

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում