Նազարբաևի փոխզիջումը որոշակի շրջանում ձևական բնույթ ունեցող մաքսակետն է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մոդուս-Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին փաստաթղթի ստորագրմանն ու դրա հետևանքներին:
Նա նշեց, որ Նազարբաևի նշած փոխզիջումը Հայաստանի սահմանների վերաբերյալ հետևյալն է. անցումային որոշակի շրջան, որը կտևի 2-3 կամ 5 տարի՝ ոչ ավելի, այդ մաքսակետը ձևական բնույթ կկրի, բայց կլինի, ուղղակի չեն պնդի այդ հարցում, որպեսզի ամբողջ ծավալով աշխատի:
«Աստիճանաբար՝ Հայաստանի թուլանալու հետ զուգահեռ, կամրանա, կխստանա, վերջիվերջո մեզ այդ փաստաթուղթը դեմ կտան և կասեն՝ ի՞նչ եք ուզում, եղբայրներ, ստորագրել եք, սա է իրողությունը. մի քանի տարի զիջեցինք, այնպես որ:
Երբ գրավոր միջազգային պարտավորություն ես վերցնում, երբեք չես կարող հետագայում հարցականի տակ դնել ինչ-որ փոխզիջումային պայմանավորվածություններ, որոնք հաստատ չեն ամրագրվելու համապատասխան փաստաթղթերով»,- նշեց Արա Պապյանը՝ շարունակելով, որ դա չափազանց վտանգավոր սցենար է Հայաստանի ու Ղարաբաղի համար:
Նրա խոսքով՝ արդեն որոշ ռուս պաշտոնյաներ ակնարկում են, որ Հայաստանից ցանկանալու են Սփյուռքն ու Ղարաբաղը:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:








































