Ֆիլիպիններում ձերբակալվել է ապստամբ կոմունիստների առաջնորդ Ֆիլեմոն Մենդրեսան: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Ֆիլիպինների պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Մենդրեսայի ձերբակալության գործընթացն իրականացվել է Սուրբ Ծնունդի կապակցությամբ ապստամբների հետ զինադադար հաստատելուց հետո:
Կառավարությունը հույս ունի ոչնչացնել կոմունիստների ընդհատակը, որը երկրում գոյություն ունի 1960-ական թթ.:
Երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ «կարգ ու կանոն հաստատելու» գործողությունները շարունակվելու են անցկացվել՝ չնայած զինադադարին:








































