Հայտնի դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ընդգծել է, որ շրջակա միջավայրի պաշտպանության հարցը քաղաքականապես մոտիվացված չէ, հայտնում է Le Monde-ը:
Շվարցենեգերը ելույթով հանդես է եկել Յենի պալատում հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի ու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հատուկ պատվիրակ Մերի Ռոբինսոնի ներկայությամբ:
Կալիֆոռնիայի նախկին նահանգապետն ընդգծել է շրջանի կառավարությունների դերը կլիմայական փոփոխությունների դեմ:
«Մենք ոչ ոքի չենք սպասել՝ ո՛չ դաշնային կառավարությանը, ո՛չ միջազգայն համաձայնագրին, որ գործենք: Կալիֆոռնիան 40%-ով ավելի էներգաարդյունավետություն է ցույց տալիս ԱՄՆ մյուս նահանգների համեմատ: Դա նշանակում է, որ եթե երկիրը գնար մեր ուղիով, մենք կկարողանայինք յոլա գնալ առանց 75% ածխային էլեկտրակայանների»,- ասել Շվարցենեգերը:
Նա ընդգծել է, որ շրջակա միջավայրի պաշտպանության հարցը քաղաքական հարց չէ:
«Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը իմ խաչակրաց արշավանքն է, ու ես երբեք չեմ զիջի: Մեր պատասխանատվությունն է, որ հաջորդ սերնդին թողնենք ավելի լավ վիճակում, քան մենք նրան թողել ենք»,- ասել է Շվարցենեգերը:











































