Մեծ Բրիտանիայի թագուհին առաջին անգամ սպային զրկել է քաջության համար շքանշանից: Նման որոշում է կայացվել այն կապակցությամբ, որ շքանշանը տրվել է Աֆղանստանի մարտադաշտից կեղծ զեկույցների հիման վրա:
Ինչպես պաշտոնապես հայտարարվել էր, մայոր Ռոբերտ Արմսթրոնգը քաջության համար ռազմական շքանշանից զրկվել է 2009թ. մարտին:
Պարգևատրման պաշտոնական պատմության մեջ նշվում է, որ 2008թ. մայոր Արմսթրոնգը անձնական քաջություն է ցուցաբերել Աֆղանստանում տարածքի ստուգման ժամանակ: Կրակի տակ Արմսթրոնգը քաջաբար ղեկավարել է իր ստորաբաժանումը, ինչի հետևանքով հաջողվել էր խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից:
Մայորի հետ գտնվող երկու զինծառայողներ հայտարարել են, որ նա անարդարացիորեն է շքանշան ստացել: Նրանց խոսքով՝ շքանշանը տրվել է սխալ զեկույցների պատճառով, որոնք Արմսթրոնգը ինքն էր կազմել:









































